«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ.

 

 

«Հարգելի հայրենակիցներ, «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ բողոքի ակցիան կրում է խաղաղ բնույթ եւ իրականացվում է օրենքի շրջանակներում։ Ակցիայի մասնակիցները չեն օգտագործում ալկոհոլ խաղաղ հավաքի ժամանակ, սադրանքների չեն տրվում, աչալուրջ են եւ պահպանում են հանգստություն։

 

 

Մենք պատասխանատու չենք այն կարգազանց անձանց արարքների համար, ովքեր գտնվում են խաղաղ հավաքի տարածքում»: