Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հավատում է, որ իր երկիրը կստանա Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաընկերությունը:

 

 

«Հավատում եմ, որ մոտակա տարիներին մեր նպատակային գործունեության և կատարվող փոխությունների շնորհիվ Ուկրաինան կստանա ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի հիմնավոր կարգավիճակ»,- ասել է Պորոշենկոն:

 

 

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ անցած տարի ԵՄ-ն պաշտոնական Կիևին է փոխանցել անգնահատելի օգնություն: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Եվրախորհրդարանի ղեկավարն առաջիկայում կժամանի Ուկրաինա: