ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' հունիսի 29-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.12 դրամով' կազմելով 473.06 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.58 դրամով և կազմել 525.00 դրամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով' կազմելով 8.53 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.13 դրամով և կազմել 742.66 դրամ:

 

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունիսի 29-ին կազմել է 17 հազար 839.63 դրամ, արծաթի գինը՝ 239.91 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 354.07 դրամ: