«Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու մասին որոշում դեռ չի կացարել:

«Ես դեռ վերջնական որոշում չեմ կայացրել: Հայաստանում դեռ հետաքրքրված են իմ ծառայություններով : Սակայն չեմ ցանկաում հայտնվել լեգիոներների լիմիտի տակ: Կարծում եմ Ռուսաստանում պետք է խաղա ռուսաստանցի դարպասապահ, իսկ եթե ես դառնամ լեգիոներ, այդ դեպքում դարպասների մոտ տեղ ունենալը շատ դժվար կլինի: Ես դեռ չեմ ասել այո, կամ ոչ: Պատասխանելու համար դեռ ժամանակ ունեմ: Հայաստանում ինձ և իմ դիրքորոշմանը շատ լոյալ են վերաբերվում: Ինձ ժամանակ են տալիս և չեն շտապեցնում»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է Р-Спорт-ը: