Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունը հայ ժողովրդի համար սպառնալիք է համարում երեք տեսանկյունից: Այս մասին Օհանյանը խոսել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում: Ըստ նախ արարի, առաջին սպառնալինքն այն է, որ «Իսլամական պետությունը» գործում է այն տարածքներում, որտեղ հայկական համայնք կա: «Բնականաբար, նրանք իրենց գործունեության հիմքում դնում են հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և սպառնալիք են Մերձավոր Արևելքի երկրների հայկական համայնքների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց նախարարը:

 

 

Երկրորդ՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ «Իսլամական պետություն»-ն արդեն հայտարարել է, որ ցանկանում է իսլամական խալիֆաթ ստեղծել Մերձավոր Արևելքում, և նրանց համար թիրախ են տեղի կրոնական փոքրամասնությունները: Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ նրանք նաև հայտարարել են, որ ցանկանում են իրենց գործունեությքունը տեղափոխել նաև Կովկաս, ինչը նշանակում է, որ կարող են հայտնվել Հայաստանին մոտ տարածքներում:

 

 

Երրորդ սպառնալիքը Սեյրան Օհանյանը համարում է այն հանգամանքը, որ «Իսլամական պետության» շարքերում մարտնչում են մեծ թվով ադրբեջանցիներ: «Ես չգիտեմ' դա արվում է Ադրբեջանի ղեկավարության իմացությամբ, թե ոչ, սակայն հասկանալի է չէ՞, թե որտեղ կարող են նրանք կիրառել իրենց ձեռք բերած փորձը, երբ այդ գործողությունները կավարտվեն»,- ասաց նախարարը:

 

 

Նա ընդգծեց, որ վերը նշված սպառնալիքները չեզոքացնելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը ուժային այլ կառույցների հետ պլանային միջոցառումներ է անցկացնում: ՀՀ ՊՆ-ն կոնսուլտացիաների մեջ է նաև տարածաշրջանի երկրների' Վրաստանի, Իրանի, ինչպես նաև ՌԴ-ի. ԱՄՆ-ի, ինչպես նաև ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի հետ' համընդհանուր իրադրության գնահատման արդյունքում ջանքերն անվտանգությանն խնդիրների իրացմանն ուղղելու համար: