Արգենտինա-Պարագվայ կիսաեզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լիոնել Մեսսին, ով այդ խաղում դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ. տեղեկացնում է մրցաշարի մամլո ծառայությունը:

Սա 28-ամյա ֆուտբոլիստի կարիերայում փոխանցումների առաջին հեթ-տրիկն էր ազգային ընտրանում: 

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է արգենտինցիների հաղթանակով` 6:1 հաշվով: