Ինչպես տեղեկացնում է Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքը, ակումբը և «Բավարիան» համաձայնության են եկել, ինչի արդյունքում Դուգլաս Կոստան կարիերան կշարունակի Գվարդիոլայի թիմում:

Բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմել է 30 մլն եվրո:

Ֆուտբոլիստը «հանքափորների» կազմում անցկացրել է 203 խաղ և հեղինակել 38 գոլ: