«Ես չգիտեմ մի քաղաքացու, ով չբողոքի էլեկրտաէներգիայի թանկացման դեմ: Աբսուրդ է 2 տարվա մեջ 3 անգամ սակագին բարձրացնել մի երկրում, որտեղ սոցիալական վիճակը ծայրահեղ ծանր է, որտեղ արտադրվում է ամենաէժան էլեկտրաէներգիան»:

 

Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

 

Ցավոք սրտի, մեր քաղաքացիական ակտիվիստներն այդքան էլ շատ թրծված չէին այսպիսի գործունեության մեջ: Կոպիտ սխալ արեցին` քաղաքական գործիչներին թույլ տալով ժամանել և երկար մնալ Բաղրամյան պողոտայում: Մենք տեսանք քաղաքական գործիչների, ովքեր մեծ մասամբ «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունից էին: Հայաստանում բոլորը շատ լավ գիտեն, որ այս երկու կուսակցությունն էլ ԱՄՆ-ի պրոյեկտներ են: Այս կուսակցության անդամներն ավելի շատ լինում են ԱՄՆ դեսպանատան շենքում, քան ԱԺ-ում կամ իրենց կուսակցությունում»,- ասաց քաղաքագետը:

 

Մեջբերելով մեր զրուցակցի խոսքից` նշենք, որ այս շարժումը քաղաքականացվեց, կեղտոտվեց քաղաքական ուժերի կողմից:

 

Քաղաքագետը նկատում է նաև, որ սա քաղաքացիական շարժման մահն էր և քաղաքական շարժման սկիզբը, որի ավարտը ծանր կլինի:

 

«Ցավոք սրտի, երևի ռուսական ԶԼՄ-ները շատ վաղուց էին նկատել այս ամենը, ասում էինք` չկա մայդան, հիմա պարզվեց` կա մայդան: Եթե այս շարժման կորդինացնողների ցուցակում կան այս երկու կուսակցություննեիրի ներկայացուցիչները, արդեն մայդանի մասին է խոսում»,- ասաց պարոն Համբարյանը:

 

Ըստ մեր զրուցակցի` այս շարժումը երկար կյանք չի ունենա և շուտով իր վախճանին կհասնի: