Ռուսաստանը 6 մլն դոլար կմուծի ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպության հիմնադրամ՝ 2015-2017 թվականներին Հայաստանին, Ղրղզստանին եւ Տաջիկստանին օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԴ կառավարության համապատասխան որոշումը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

 

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, կամավոր մուծումն արվելու Է պարենային անվտանգության եւ սննդի, ինչպես նաեւ գյուղատնտեսության կայուն զարգացման ապահովման գործում այդ երկրների կառավարություններին տեխնիկական օգնության ցուցաբերման ծախսերը ֆինանսավորելու համար: Երեք տարվա ընթացքում մուծվելու Է 2-ական մլն դոլար: