Այսօր հայկական ակումբները կմեկնարկեն իրենց ելույթները Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրում:

Երևանի ժամանակով 19:00-ին «Ալաշկերտը» Հանրապետական մազադաշտում կընդունի շոտլանդական «Սենթ Ջոհնսթոնին»:

williamhill բուքմեյքերական կենտրոնն Աբրահամ Խաշմանյանի թիմի հաղթանակի հավանականությունը գնահատում է 5.50 գործակցով, հյուրերինը' 4.00, իսկ ոչ-ոքին ունի 1.50 գործակիցը:

«Շիրակը» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կհյուրընկալի բոսնիական «Զրինսկիին»: Մեր թիմի հաղթանակը գնահատվում է 2.37 գործակցով, հյուրերինը' 3.00, իսկ ոչ-ոքին' 2.90:

Հանդիպման մեկնարկը' 17:30-ին:

Մալթայի Պաոլա քաղաքի «Հայբերնիանս» մարզադաշտում «Ուլիսը» կհյուրընկալվի տեղի «Բիրկիրկարային»: «Ուլիսի» հաղթանակն ունի 3.25 գործակիցը, դաշտի տերերինը' 3.30, ոչ-ոքին' 2.0:

Խաղի կմեկնարկը' 22:45-ին: