ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակվեց Էդգար Գևորգյանը: Կառավարության նիստում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ Գևորգյանը մեծ փորձ ունի կառավարման և քաղծառայության ոլորտներում ու հաջողությամբ կլուծի իր առջև դրված խնդիրները:

 

Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Գևորգյանին և մաղթեց աշխատանքային հաջողություններ: Մինչ այս Գևորգյանը զբաղեցնում էր ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը: