Ռուսական championat.com կայքն անդրադարձել է Դոնեցի «Շախտյորի» ամենաթանկ տրանսֆերային վաճառքներին և անդրադարձել նաև Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Կայքը, մասնավորապես, գրում է.

«Մխիթարյանը Եվրոպայի ամենահակասական խաղացողներից է: Կարիերան Դորտմունդում սկսեց ակտիվ: Նրան շատ են քննադատում: Հենրիխն անընդհատ չիրացված պահեր է ունենում և կորում է դաշտից: Սակայն ամեն դեպքում նա մնում է բարձր կրեատիվություն ունեցող ֆուտբոլիստ: Ներդրումները, սակայն, արդարացնելու համար, հաջորդ մրցաշրջանում Մխիթարյանը պետք է իրապես ուժեղ և կայուն անցկացնի»: