Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրում «Շիրակը» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալեց բոսնիական «Զրինսկիին»:

 

 

Մեր ակումբը հանդիպման 18-րդ րոպեին հաշիվն արդեն բացեց' գյումրեցիների կազմում իր գոլով աչքի ընկավ Ժան Ժակ Բուգուհին:

 

 

Առաջին խաղակեսը հենց այս նվազագույն հաշվով էլ ավարտվեց:

 

 

Երկրորդ խաղակեսում Բուգուհին բաց չթողեց մրցակցի դարպասը երկրորդ անգամ գրավելու հնարավորությունը: Ֆուտբոլիստը աչքի ընկավ 67-րդ րոպեին:

 

 

Հանդիպումն ավարտվեց Գյումրիի թիմի հաղթանակով' 2:0 հաշվով