«Ալաշկերտը» նույնպես հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի լիգայի որակաորման փուլը:

Առաջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան Հանարապետական մարզադաշտում Աբրահամ Խաշմանյանի թիմը հյուրընկալեց շոտլանդական «Սենթ Ջոհնսթոնին»:

 

 

Հանդիպման առաջին խաղակեսում, չնայած որ, մերոնք բավականին ակտիվ էին այնուամենայնիվ դարպասի գրավում չարձանակգրվեց:

 

 

Երկրորդ խաղակեսը «Ալաշկերտը» նույնպես ակտիվ սկսեց և հադիպման 59-րդ րոպեին տարածքային առավելությունը գոլի վերածեց:

 

 

Գոլը իր հաշվին գրանցեց փոխարինման դուրս եկած Միհրան Մանասյանը: Խաղի վերջնամասում մրցակցի ֆուտբոիստները ակտիվություն ցուցաբերեցին:

 

 

Հիշեցնենք, որ որակաորման փուլում հաղթանակով մեկնարկեց նաև Գյումրիի «Շիրակը»:

 

 

Ավելի ուշ Մալթայի Պաոլա քաղաքի «Հայբերնիանս» մարզադաշտում «Ուլիսը» կհյուրընկալվի «Բիրկիրկարային»: