«Բոլորս էլ տեսանք, որ մեր թիմը շատ կազմակերպված էր: Այն 90 րոպե բարձր մակարդակով ֆուտբոլ խաղաց, թե` ֆիզիկապես, թե` հոգեբանորեն»:

 

 

Այս մասին Լուրեր.com-ի թղթակցի փոխանցմամբ ասաց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

 

 

Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրում «Սենթ Ջոհնսթոնի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանկից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ մարզիչը մասնավորապես նշեց.

 

 

«Բոլորս էլ տեսանք, որ մեր թիմը իր մարտավարությամբ շատ կազմակերպված էր: Տղաները գերազանց կատարեցին այն, ինչ պլանավորել էինք, բայց մենք պետք է չմոռանանք, որ կա պատասխան խաղ և պետք է լավ պատրաստվենք դրան: Եթե ունենք հնարավորություն, ուրեմն պետք է մաքսիմում պատրաստվել: Թիմը 90 րոպե բարձր մակարդակով ֆուտբոլ խաղաց, թե´ ֆիզիկապես, թե´ հոգեբանորեն: Ամեն ինչ պլանավորվում է, ինչը մեր դեպքում աշխատեց: Չնայած, ի սկազբանե մտադիր էինք գոլ չընդունել:

 

 

«Ալաշկերտը» անցյալ տարվա համեմատ հզոր թիմ է ու ավելի հզոր է դառնալու: Շնորհավորում եմ բոլորին, մեր հայ ազգին, սակայն եկեք էֆորիայի մեջ չընկնենք, քանի որ երկրորդ խաղ կա, որում, կարծում եմ, հաղթող դուրս կգանք»:

 

 

Մրցակցի մասին մարզիչը նշեց, որ հզոր ու կայուն թիմ է
Ասուլիսի վերջում մարզիչը շնորհավորեց լրագրողներին մասնագիատական օրվա կապակցությամբ և հաջողություն մաղթեց:

 

 

Հիեցնենք, որ հայկական թիմի միակ գոլը հեղինակեց Միհրան Մանասյանը:

 

 

Մեր թիմը պատասխան խաղին կուղևորվի հուլիսի  6-ի լույս 7-ի գիշերը: