Նախագահի մշտական հանած թեկնածու Արամ Հարությունյանին, ըստ որոշ լուրերի, օրերս թանկարժեք ավտոմեքենա են նվիրել: Նույն խոսակցությունների համաձայն մեքենան նվիրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ չնայած նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ մամուլը գրեց Արամ Հարությունյանի եւ Աբրահամյանի մտերմության մասին եւ խոսակցություններ անգամ տարածվեցին, որ Հարությունյանին Աբրահամյանն է հովանավորում, սակայն այժմ կարծես թե հասկանալի չէ, թե Հարությունյանը ինչպե՞ս է ներկայացնում Արգամիչի շահերը եւ ո՞ր առաքելության համար նրանից պետք է ավտոմեքենա ստանա: Այնպես որ չի բացառվում, որ ավտոմեքենայի մասին այս լուրն էլ պարզապես շահագրգիռ օղակներից են հրապարակ նետվում: Չմոռանանք, որ նախագահական ընտրություններից առավել քան կարեւոր ընտրություններից հետո պաշտոնների վերաբաշխման գործընթացն է, իսկ այս համատեքստում Արգամիչն իսկապես կարող է ոմանց համար թիրախ հանդիսանալ: