Ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը «Ֆուտբոլի ժամ» հաղորդման շրջանակներում նշել է, որ իրենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի հետ հեռախոսազրույց են ունեցել դարպասապահ Ռոման Բերեզովսկիի մասին, և իրավիճակը հետևյալն է.

«Եթե Ռոման Բերեզովսկին Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում միանա «Փյունիկին» և խաղա, ապա հնարավոր է, որ նա դեռևս շարունակի ելույթները նաև Հայաստանի հավաքականում, եթե ոչ, ապա նրա ֆուտբոլիստի կարիերան կարելի է ավարտված համարել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դարպասապահը «НВ»-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: