ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն hուլիսի 4-ին, ժամը 02.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արտաշիսյան փողոցի թիվ 53/15 շենքի բնակիչներ Մ. (ծնվ. 2010 թ) և Ա. (ծնվ. 2011 թ.) Ղ.-ները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից, բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: