Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի է ունեցել երկրաշարժ 4,1 բալ ուժգնությամբ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրակեղևից 15 կիլոմետր խորության վրա:

 

Երկրաշարժը զգացվել է նաև Իզմիրի հարակից շրջաններում: Երկրակեղևի ցնցումների հետևանքով մարդկային կամ նյութական կորուստներ չեն գրանցվել: