Չեմպիոնների լիգայի որակաորման փուլի առաջին տուրի պատասխան խաղի շրջանակներում Երևանի «Փյունիկը» կհյուրնկալվի Սան Մարինոյի չեմպիոնին՝ «Ֆոլգորեին»:

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կազմը ներկայացրել է հանդիպման մրցավարական կազմը: Գլխավոր մրցավարն անդորրացի Իգնասի Վիլյամայոր Ռոսադոսն է, օգնականներն են Ուգու Ռիկարդո Ժոուրդան Պերեյրան, Մանուել Ֆրենանդեշը, չորրորդ մրցավարը Գոնսալո Սալվադոն է: