Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կկայանա թուրք-սիրիական սահմանին տեղակայված զորքերի հրամանատարների հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի Սիրիա ներխուժման հարցը, տեղեկացնում է Hurriyet-ը:

 

Տվյալ հանդիպմանը կմասնակցեն տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատների հրամանատարները: Հարցերից մեկը կլինի հնարավոր ներխուժման հրամանատարի նշանակումը:

 

Ներկայումս Թուրքիան Սիրիայի հետ սահմանին տեղակայել է 54.000 զինվոր, ինչը կազմում է երկրի ցամաքային զորքերի ամբողջ թվի մոտ 15%-ը:

 

Հուլիսի 3-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան վերջին մի քանի ամիսներին մեծացրել է Սիրիայի հետ սահմանին ռազմական զորակազմը, ներառյալ` հատուկջոկատայինները և ռազմական տեխնիկան: