ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել միջուկային վթարի և միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում տեղեկության փոխանակման մասին օպերատիվ իրազեկման մասին Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագրի նախագիծը: ՌԴ կառավարության որոշումը երկուշաբթի օրը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է ՌԻԱ Նովոստին:

 

 

Միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում երկրների միջև փոխադարձ իրազեկումը, այդ թվում' միջուկային արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդունված միջազգային պրակտիկա է:

 

 

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացրած միջկառավարական համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է ՌԴ արտգործնախարարության և գործադիր իշխանության այլ շահագրգիռ մարմինների հետ, ինչպես նաև նախապես մշակվել է հայկական կողմի հետ:

 

 

Կառավարությունը «Ռոսատոմին» հրահանգել է ԱԳՆ-ի հետ համատեղ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ և պայմանավորվածության հասնելու դեպքում ստորագրել համաձայնությունը ՌԴ կառավարության անունից: