ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հուլիսի 6-ին ստորագրած հրամանով հաստատվել է 2015-2016 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարի հրամանի համար հիմք են ընդունվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի առաջարկությունը: Հաստատված անվանացանկում ընդգրկված է հիմնական դպրոցի՝ առաջինից իններորդ դասարանների համար նախատեսված շուրջ 196 անուն դասագիրք: