Հուլիսի 7-ին, ժամը 02.03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նժդեհ և Զորյան փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է տնակ:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Նժդեհի թիվ 1/1 հասցեում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.23-ին, մարվել' 02.59-ին: Այրվել է Է. Ա.-ին պատկանող ոչ բնակելի տնակի առաստաղը (մոտ 18 քմ), ներքին փայտյա երեսպատումը (մոտ 30 քմ) և գույքը՝ մասամբ: