Արժույթի միջազգային հիմնադրամը չի կարող շարունակել Հունաստանի ֆինանսավորումը, քանի որ Աթենքը բաց է թողել միջազգային վարկատուների վճարումները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով հիմնադրամի ներկայացուցչի հայտարարությունը:

 

«Գործադիր տնօրենը բացատրել է Հունաստանին տրամադրվող օգնության շարունակության անհնարինությունը պարտքի անթույլատրելիության քաղաքականության սահմաններում»,- ասված է հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ ԱՄՀ ղեկավար Քրիստիան Լագարդը նշել էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամն «ի գիտություն է ընդունել» Հունաստանի հանրաքվեն և «պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնություն տրամադրել»: