Երեկ գիշերը սահմանին լարված է եղել: Կրակահերթեր են հնչել Տավուշի մարզի Դովե և Բերդավան գյուղերի ուղղությամբ:

 

Կրակահերթերը տևել են մոտ կես ժամ, բայց տուժածներ և վնասներ չենք ունեցել:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանն ասաց, որ մարդկային և նյութական առումով վնասներ չենք ունեցել. «Թշնամու կողմից կրակոցներ էին սկսվել, մերոնք էլ պատասխան գործողությունների դիմեցին: Մի 20-25 րոպե գյուղի վրա անկանոն կրակահերթեր էին»,- ասաց գյուղապետը:

 

Իսկ Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանից ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը տեղեկացավ, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել, միայն դիրքերը գնդակոծվել են: Կրակոցները հնչել են մոտավորապես կես ժամ:

 

Գյուղապետը փառք տվեց Աստծուն, որ գյուղում ոչ մի վնաս չկա: