Այսօր տեղի կունենա Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին տուրի պատասխան հանդիպումը Երևանի «Փյունիկի» և Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեի» միջև:

Հիշեցնենք, որ տնային խաղում երևանյան թիմը հաղթել էր 2:1 հաշվով:

Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ է համարում հյուրերին՝ Սարգիս Հովսեփյանի թիմին: Մեր ակումբի հաղթանակը գնահատվում է 1.35 գործակցով, դաշտի տերերի հաղթանակն ունի 7.50 գործակիցը, ոչ-ոքին՝ 4.60:

Հանդիպումը կմեկնարկի այսօր 22:30-ին: