fcararat.am Հուլիսի 13-ից 27-ն «Արարատը» արտագնա ուսումնամարզական հավաք կանցկացնի Կրասնոդարի շրջանի Կրիմսկ քաղաքում: Մեր թիմը կհանգրվանի «Գիգանտ» մարզահամալիրում:

Նախատեսված են երեք ստուգողական հանդիպումներ, որոնցից առաջինն «Արարատը» կանցկացնի հուլիսի 15-ին: Մրցակիցն է Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդարի» հետ:

«Արարատն» արդեն պայմանագրեր է ստորագրել բրազիլացի կենտրոնական պաշտպան Ջուլիանո Խիմենեսի և ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտի հետ: Արձակուրդից վերադարձել և մեր թիմին է միացել «Արարատի» ավագ Ալեքսանդր Ռակիչը: