ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Ազգային ժողովում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մարշալովին: Գալուստ Սահակյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: ԱԺ նախագահն ընդգծել է, որ խորհրդարանը մշտապես համագործակցում է դեսպանատների հետ, բարձր գնահատում նրանց դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ փոխգործակցության զարգացումը հատկապես մշակութային եւ տնտեսական ոլորտներում:

 

 

Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մարշալովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը' զարգացնելու եւ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:

 

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են խորհրդարանականների փոխայցերը, քննարկել առաջիկայում նոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը, անդրադարձել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի: