Երևանի «Փյունիկը» հաղթանակով ավարտեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին տուրը: Առաջին տուրի պատասխան խաղում մեր ակուբը հյուրընկալվեց Սան Մարինոյի չեմպիոնին' «Ֆոլգորեին»:

Հանդիպումն ավարտվեց Սարգիս Հովսեփյանի թիմի հաղթանակով 2:1 հաշվով: Մեր թիմի կազմում 6-րդ րոպեին աչքի ընկավ Կամո Հովհանիսյանը, իսկ 44-րդ րոպեին' Վարդգես Սաթումյանը, իսկ դաշտի տերերի միակ գոլը հեղինակեց Տրաինին' 66-րդ րոպեին:

Հիշեցնեն, որ թիմերի միջև առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով: Երևանի Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած խաղում գրացվել էր 2:1 հաշիվը:

Երկու խաղերում տարած հաղթանակի շնորհիվ երևանյան թիմը կշարունակի իր ելույթներ որակավորման երկրորդ փուլում: Մերոնց մրցակիցը կլինի նորվեգական «Մոլդեն»: