Հուլիսի 8-ին, ժամը 06.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 75ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱՒԿ ՓՋ-ն և մեկ մարտական հաշվարկ:

 

Դեռևս չբացահատված հանգամանքներում բախվել են «Վոլկսվագեն» մակնիշի (վարորդ' Ա. Փ., ծնվ. 1980թ.) 34CT031 պ/հ և «Օպել» մակնիշի (վարորդ' Գ. Մ., ծնվ. 1978թ.) 27OS736 պ/հ ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է էլ.սյանը. Գ.Մ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով փակվել է ավտոմեքենայի գազի փականը և անջատվել մարտկոցը: