Բրիտանական Economist Intelligence Unit հետազոտությունների կենտրոնը հրապարակել է աշխարհի քաղաքների ցուցակն ըստ դրանց թանկության: Առայժմ զեկույցը մատչելի է մասնակի, սակայն հայտնի են 10 ամենաթանկ և ամենաէժան քաղաքները:

Ըստ զեկույցի լավագույն տասնյակը հետհաշվարկով բացում է Ժնևը: 9-րդ տեղում Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասն է: Հաջորդիվ՝ Փարիզ, ապա՝ Ցյուրիխ ու Սինգապուր:

Ամենաթանկ քաղաքների հնգյակում են, կրկին հետկարգով, Մելբուռնը, Օսլոն, Սիդնեյը, Օսական:

Իսկ աշխարհի ամենաթանկ քաղաքը Տոկիոն է, ինչը նոր բան չէ այս քաղաքի համար:

Ցուցակը կազմվել է ըստ քաղաքներում առկա ապրանքների ու ծառայությունների, այդ թվում՝ սննդի, հագուստի, վարձակալության ու տրանսպորտի գների:

Աշխարհի ամենաէժան քաղաքներն են Հնդկաստանի և Պակիստանի ֆինանսական մայրաքաղաքները՝ Բոմբեյն ու Կարաչին: Ամենաէժան քաղաքների հնգյակը ամբողջացնում են Դելին, Նեպալի մայրաքաղաք Կատմանդուն և Ալժիրի մայրաքաղաք Ալժիրը: Իրանի մայրաքաղաք Թեհրանը ամենաէժան քաղաքների տասնյակում է: