Հուլիսի 8-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 10 հասցեում` «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միտցուբիշի էկլիպս» մակնիշի 34SC681 պ/հ ավտոմեքնան բախվել է ծառին (վարորդ՝ Ամիրասլամ Քարիմի, ծնվ. 1992թ.):

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և 2 ուղևոր դուրս են բերվել տեղի ուժերով:

 

Շտապօգնության աշխատակիցները տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն. վերջիններս հրաժարվել են հոսպիտալացումից:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: