Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հուսով է մինչև ընթացիկ տարվա վերջը դիտորդ կազմակերպության կարգավիճակ ստանալու ՄԱԿ-ում: Այս մասին ՄԱԿ-ի կենտրոնակայանում ռուսաստանցի լրագրողներին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով՝ այս պահին ընթանում է համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայում համապատասխան բանաձևի ընդունման նախապատրաստումը:

 

 

«Մենք, անշուշտ, կցանկանայինք, որ դա տեղի ունենար այս տարի»,- ասել է Վալովայան՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:- Սկզբունքորեն, բանաձևի բացակայությունը խոչընդոտ չէ, որ մենք երկխոսություն սկսենք»: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն արդեն ըմբռնման շուրջը հուշագրեր է ստորագրել համաշխառրհային կազմակերպության բոլոր հիմնական կառույցների հետ: