Եվրասիական տնտեսական միության, ԲՐԻԿՍ-ի և Շանհայան համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների համատեղ նիստն Ուֆայում մեկնարկել է: Նիստին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նիստը կլինի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի եզրափակիչ փուլը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունող երկրի ղեկավարի կարգավիճակով դիմավորել է հանդիպման բոլոր մասնակիցներին: Նա ողջունել է ժամանող նախագահներին և վարչապետնեևրին:

 

 

Հանդիպման մեկնարկից առաջ առաջնորդները համատեղ լուսանկարվել են:

 

 

ԲՐԻԿՍ-ի կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Բրազիլիան: Շանհայան համագործակցության կազմակերպությունը միավորում է Ռուսաստանին, Ղազախստանին, Ղրղզստանին, Չինաստանին, Տաջիկստանին և Ուզբեկստանին: Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Աֆղանստանը, Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան և Պակիստանը, գործընկեր երկրներ են համարվում նաև Բելառուսը, Թուրքիան և Շրի-Լանկան:

 

 

ԵԱՏՄ անդամ երկրներն են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը: