ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 8-ին, ժամը 21.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 1974 թվականի ծնված Արամ Ու.-ն:

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ԱՄՆ քաղաքացին 2012 թվականի ապրիլի 18-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի(հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով: