Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվեց շոտլանդական «Սենթ Ջոհնսթոնին»:

Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով' 2:1 հաշվով: 34-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Օ՝Հալորան: Երկրորդ խաղակեսում հայկական ակումբը մնաց տասը հոգով, հանդիպման 65-րդ րոպեին դաշտից հեռացվեց Կարեն Մուրադյանը: «Ալաշկերտին», սայան, դա չխանգարեց հավասարեցնել հաշիվը'74-րդ րոպեին Նորայր Գյոզալյանը գոլ հեղինակեց, սակայն հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ դաշտի տերերը երկրորդ անգամ կարողացան գրավել հյուրերի դարպասը. գոլի հեղինակ դարձավ Բրեդ Մաքքեյը:

Մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ Աբրահամ Խաշմանյանի թիմին երկրորդ տուրի ուղեգիր ապահովեց, քանի որ տնային խաղում «Ալաշկերտը» հաղթել էր 1:0 հաշվով:

«Ալաշկերտի» հաջորդ մրցակիցը ղազախական «Կայրաթն» է: