Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց բրազիլացի ֆուտբոլիստ Մարսելոյի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

Ֆուտբոլիստի նախկին պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2018թ: Նոր պայմանագրի համաձայն՝ Մարսելոն մադրիդցիների կազմում հանդես կգա մինչև 2020թ:

Մինչ այսօր բրազիլացին «Ռեալի» կազմում մասնակցել է 320 խաղի և հեղինակել 23 գոլ: