Երեկ՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաներում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62.8 կմ հատվածում՝ Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում բախվել են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ, 45-ամյա Արա Հովհաննիսյանի վարած Գազ 3110 մակնիշի 34 MD 401 համարանիշի, Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 10 փողոցի բնակիչ, 52-ամյա Արմեն Մարկոսյանի վարած Mercedes մակնիշի 08 ՏԼ 100 համարանիշի և 20-ամյա Ատոմ Մանուկյանի վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 CQ 286 համարանիշի ավտոմեքենաները:

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գազ 3110-ի վարորդ Ա. Հովհաննիսյանը և նրա ուղևոր՝ համագյուղացի, 45-ամյա Հեղինե Ալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ Ա. Հովհաննիսյանը մահացել է:

 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում