«Միլանը» շարունակում է բանակցությունները ՊՍԺ-ի հետ՝ Զլատան Իբրահիմովիչին Իտալիա վերադարձնելու հարցի շուրջ:

La Gazzetta dello Sport-ի տեղեկությունների համաձայն՝ փարիզյան ակումբը պատրաստ է 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել 5.5 մլն եվրոյի դիմաց, իսկ «Միլանի» նախագահ Ադրիանո Գալիանին արդեն համաձայնեցրել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ անձնական պայմանագրի պայմաննները:

Ակումբը պատրաստ է Իբրահիմովիչի հետ երեք տարվա պայմանագիր կնքել՝ 5.5 մլն եվրո տարեկան աշխատավարձով՝ գումարած բոնուսներ:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «Միլանի» կազմում հանդես է եկել 2010-2012թթ. և ռոսոներների հետ հաղթել է Իտալիայի առաջնությունում և Սուպերգավաթի խաղարկությունում: