Հայաստանն ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում Քոչարիի ընդրկման հայտի քննարկումը տեղի կունենա այս տարի նոյեմբերին: Այս մասին հուլիսի 11-ին լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի' ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը: «ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձագիտական աջակցություն է տրամադրում հուշարձանների պահպանության, դրանց վերանորոգման հարցում: Սակայն ամենամեծ գրավականը, որ ստանում են երկրները, ընգրկելով իրենց հուշարձանները և ոչ նյութական մշակութային արժեքները կազմակերպության ցանկերում, այն է, որ այլ երկրներում տվյալ պետության վերաբերյալ ստեղծվում է լավ տեղեկատվական դաշտ»,- ասաց Վահրամ Կաժոյանը:

 

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում Հայաստանի կողմից արդեն ընգրկված են «Դուդուկն ու դրա երաժշտությունը»», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը»», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, ինչպես նաև «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումը Հայաստանում»: