Մադրիդում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Իսպանիայի Գրան պրի անվանումը կրող 15-րդ միջազգային մրցաշարում Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մեր ընտրանին վաստակեց 3 -ական ոսկե և արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին կանգնեցին Վարշամ Բորանյանը (71 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Արծաթե մեդալակիրներ դարձան Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Արթուր Շահինյանը (85 կգ): 71 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի արժանացավ Ռաֆայել Ալեքսանյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: