Ճապոնիայում, հուլիսի 11-ին 56 տարեկան հասակում մահացել է Nintendo ընկերության նախագահ Սատորու Իվատան: Նա նաև հայտնի է եղել որպես Mario հայտնի խաղի ստեղծող: Իվատան մահացել է ուռուցքից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

Նախքան 2002 թ. Nintendo կորպորացիան ղեկավարելը, նա երկար տարիներ աշխատել է HAL Laboratory ընկերությունում, որը նույնպես զբաղվում է տեսախաղեր ստեղծելով:

 

13 տարվա ընթացքում HAL Laboratory-ում Իվատան անցել է շարքային աշխատողից մինչև նախագահ նշանակվելու ճանապարհը: Նա մասնակցել է Kirby, Balloon Fight, Earthbound խաղերի ստեղծմանը: