Չինաստանի հարավ-արևելքին մոլեգնած «Չան հոմ» փոթորիկից հետո սկսվել է ուժեղ ջրհեղեղ, և որոշ գյուղեր ամբողջովին ջրի տակ են անցել: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:

 

Հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության: Իրականացվում է շուրջօրյա փրկարարական գործողություն: 

 

Ափամերձ տարածքներից տարհանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ: