Այսօր՝ հուլիսի 13-ին, Հարավային Կորեայի Գվանժու քաղաքում ընթացող համաշխարհային ամառային ուսանողական 28-րդ խաղերի շրջանակներում ասպարեզ դուրս եկավ թաեքվանդոյի Հայաստանի հավաքականը՝ Հայկազ Սամվելյան (58կգ), Սերգեյ Վարդազարյան (68կգ), Դավիթ Վարդումյան (80կգ) և Դավիթ Ղևոնդյան (87 կգ) կազմով, մարզիչ՝ Գևորգ Դանիելյան:

1/16-րդ եզրափակչում մեր ընտրանին 45:33 հաշվով առվելության հասավ Վենեսուելայի, իսկ 1/8-րդ եզրափակչում 27:16 հաշվով պարտության մատնեց Մեքսիկայի հավաքականներին ու մտավ քառորդ երզափակիչ: Այստեղ մեր պատվիրակները Կիպրոսի ընտրանու հետ մրցավեճում վիճարկեցին կիսաեզրափակչի ուղեգիրը, հաղթանակի դեպքում մերոնք կապահովեին բրոնզե մեդալը:

Սակայն, չնայած մեկնարկային առավելությանը, մեր թիմին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը և արդյունքում պարտվեց 16:14 հաշվով և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: