Արդի մարտահրավերները հաղթահարելու համար Թուրքիան ունի իր ժողովրդի միասնության կարիքը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Հուբեր պալատում արվեստի եւ սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Մեր միասնությունն ու հավասարությունը բոլոր ներկայումս շատ ավելի կարևոր է: Եթե մենք միասնական լինենք, այն ժամանակ ոչ ոք չի կարող մեզ խարխլել: Մենք հարկադրված ենք միավորվել Թուրքիայի հանրապետության քաղաքացիության շուրջ: Մենք պարտավոր ենք դա անել, քանի որ Թուրքիան ունի դրա կարիքը»,- ասել է նա:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունն, Էրդողանը նաև նշել է, որ թուրք ժողովրդի միասնությունն ու հավասարությունը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի և աշխարհի համար: