Հուլիսի 13-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Մալականի այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:   

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել' 21.43-ին:

 

Հրազդանի կիրճում այրվել է 5 հա բուսածածկույթ և Քեռու փողոցի տներից մեկին կից խորդանոցը (27 քմ ):
Ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, կրկին հրդեհ է բռնկվել;

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.35-ին, մարվել՝ 23.35-ին:

 

Այրվել է 1500 քմ խոտածածկույթ: