ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման The New York Times-ին տված հարցազրույցում նշել է, որ առանց «վեցնյակի» գործընկերների հետ համատեղ աշխատելու ռուսական կողմի ցանկության՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը դժվար թե ձեռք բերվեր:

 

«Մեզ հետ և «վեցնյակի» այլ անդամների հետ աշխատելու Ռուսաստանի ցանկության բացակայության դեպքում մենք չէինք հասնելու Իրանի հարցով համաձայնության»,- ասել է Օբաման: