WTA-ի պատմության մեջ առաջին անգամ դասակարգման աղյուսակի առաջատարն իրեն հաջորդող մարզիկին գերազանցում է երկու անգամ ավելի շատ միավորով:

WTA-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը իր ակտիվում ունի 13.161 միավոր:

Ռուսաստանցի Մարիա Շարապովան ունի 6490 միավոր:

Հիշեցնենք, որ Ուիլյամսն Ուիմբլդոնի եզրափակչում 6:4, 6:4 հաշվով հաղթել է Գարբին Մուգուրուսային: