Ուշադրություն



Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն

 

 

Հանրապետության տարածքում' հուլիսի 16-18-ին' շրջանների զգալի մասում, 19-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում'15-20 մ/վրկ. արագությամբ, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

 

 

Օդի ջերմաստիճանը 17-19-ին կնվազի 4-5 աստիճանով, 20-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

 

 

Երևանում' հուլիսի 16-18-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: